Իրականացնում ենք ցանկացած բարդության գրքերի, բլոկնոտների և տետրերի տպագրություն։ Առաջարկում ենք ինչպես կորպորատիվ բրենդավորված բլոկնոտներ, այնպես էլ անհատական պատվերով տպագրություն՝ բարձրորակ թղթով, ամուր կազմով և վառ տպագրությամբ»։
Կազմի տեսակները՝ Փափուկ, կոշտ (կոշտ կազմով գրքեր), կաշվե պատվածքով կամ լամինացված։
Կապման եղանակները՝ Զսպանակով (սպիրալ), սոսնձային (թերմոկար), կարով կամ սկոբով։
Էջերի տեսակները՝ Մաքուր, տողերով, վանդակավոր կամ ձեր ընկերության լոգոտիպով հատուկ էջեր։
Հետտպագրական էֆեկտներ՝ Ոսկեզօծ/արծաթազօծ դրոշմում (տպագրություն), ուռուցիկ UV լաք, փայլուն կամ մատային լամինացիա։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ տվյալներ ուղարկել գնառաջարկ ստանալու համար։
Նշեք գրքի կամ բլոկնոտի չափը, էջերի քանակը, տպաքանակը, գունավոր կամ սև-սպիտակ տպագրության նախընտրությունը և կազմի տեսակը։ Եթե մակետն արդեն պատրաստ է, նշեք նաև դա։
Կարո՞ղ եմ պատվիրել իմ ընկերության լոգոյով բլոկնոտներ։
Այո՛, կարող եք պատվիրել ձեր լոգոյով և ձևավորմամբ բլոկնոտներ։ Կազմի, ներքին էջերի և կապման տարբերակը համաձայնեցնում ենք պատվերից առաջ։
Ինչի՞ց է կախված տպագրության արժեքը։
Արժեքը կախված է չափից, էջերի ու օրինակների քանակից, թղթից, տպագրության գունավորությունից, կազմից և կապման եղանակից։
Պատվերի համար անհրաժեշտ է
- Ցանկալի չափը և քանակը
- Մակետը կամ գաղափարի նկարագրությունը
- Նախընտրելի նյութն ու ժամկետը
Գինը և պատրաստման ժամկետը հաշվարկվում են պատվերի մանրամասները ճշտելուց հետո։
Ստանալ գնառաջարկ ↗
