Սթիքերները բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու արագ և ոճային լուծում են։ Բարձրորակ ու գունեղ տպագրությունը թույլ է տալիս կյանքի կոչել ցանկացած գաղափար։ Մենք առաջարկում է սթիքերների լայն տեսականի, այդ թվում՝ թղթե հիմքով տարբերակներ, որոնք իդեալական են փաթեթավորման համար։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ տեսակի սթիքերներ (ինքնասոսնձվող պիտակներ) եք պատրաստում:

Տպագրում ենք թղթե և վինիլային (պլաստիկ) հիմքով սթիքերներ՝ փայլուն, մատովի կամ թափանցիկ մակերեսով, ինչպես նաև ջրակայուն և պատռվելուց պաշտպանված տարբերակներ։

Հնարավո՞ր է պատվիրել ցանկացած ձևի և չափսի սթիքերներ:

Այո, հատուկ պլոտերային կտրման (Plotter cutting) շնորհիվ սթիքերները կարող են լինել ինչպես ստանդարտ (քառակուսի, կլոր), այնպես էլ ձեր լոգոտիպի կամ պատկերի եզրագծով (կոնտուրով) կտրված։

Պատվերի համար անհրաժեշտ է

  • Ցանկալի չափը և քանակը
  • Մակետը կամ գաղափարի նկարագրությունը
  • Նախընտրելի նյութն ու ժամկետը

Գինը և պատրաստման ժամկետը հաշվարկվում են պատվերի մանրամասները ճշտելուց հետո։

Ստանալ գնառաջարկ ↗