Էկոլոգիապես մաքուր ապրանքների պահանջարկն օրեցօր մեծանում է, և կրաֆթ տոպրակները դարձել են պոլիէթիլենի լավագույն այլընտրանքը։ Ի տարբերություն պլաստիկի՝ դրանք բնության մեջ անվտանգ ու արագ քայքայվում են։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ տեսակի տոպրակներ եք պատրաստում:
Տպագրում և պատրաստում ենք կրաֆթ (թղթե) տոպրակներ, լամինացված թղթե տոպրակներ, ինչպես նաև կտորից (էկո/բամբակյա) տոպրակներ՝ ձեր լոգոտիպով և դիզայնով։
Ո՞րն է պատվերի նվազագույն քանակը :
Նվազագույն քանակը կախված է տոպրակի տեսակից և տպագրության եղանակից (օրինակ՝ շելկոգրաֆիա կամ օֆսեթ)։ Մանրամասն քանակների և գների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Ի՞նչ չափսերի տոպրակներ են առկա:
Ունենք ստանդարտ չափսերի լայն տեսականի (փոքր, միջին, մեծ), ինչպես նաև պատրաստում ենք անհատական չափսերով տոպրակներ՝ ըստ ձեր ապրանքի չափերի։
Պատվերի համար անհրաժեշտ է
- Ցանկալի չափը և քանակը
- Մակետը կամ գաղափարի նկարագրությունը
- Նախընտրելի նյութն ու ժամկետը
Գինը և պատրաստման ժամկետը հաշվարկվում են պատվերի մանրամասները ճշտելուց հետո։
Ստանալ գնառաջարկ ↗
